Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել
Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400

Bugatti Rimac ընկերության գլխավոր տնօրեն Մաթե Ռիմացը հայտարարել է, որ Խորվաթիայում գտնվող իր ձեռնարկության տարածքից գողացել են իր Bugatti Chiron
Ավտոմեքենան, որի արժեքը երեք միլիոն եվրո է։ Ռիմացն ասել է, որ սովորություն ունի ավտոմեքենայի բանալիները թողնել մեքենայի ներսում եւ թերեւս հենց դրանից էլ օգտվել են գողերը։ Ոստիկանները պարզել են, որ գողացված մեքենան արդեն հատել է Սլովենիայի եւ Ավստրիայի սամանները։ Հետաքրքիր է այն, որ շնորհիվ մեքենայի վրա տեղադրված հատուկ սարքի, մեքենայի տեղաշարժը հնարավոր է եղել տեսնել եւ արդյունքում՝ Ավստրիայում ոստիկանները կարողացել են կանգնեցնել մեքենան՝ Գրաց քաղաքի մոտակայքում։ Մեքենան վերադարձվել է տիրոջը՝ աննշան վնասվածքներով։ Ռիմացն էլ իր հերթին ասել է, որ չի ցանկանում մեղադրանք առաջադրել եւ գողերի հանդեպ հետագա անելիքները թող որոշեն իրավապահները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր