«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում»
Mon, 02 Nov 2026 10:30:47 +0400

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 14 տարում առաջին անգամ Պրեմիեր լիգայի խաղում հաղթանակ է տարել «Լիվերպուլի» նկատմամբ «Էնֆիլդ» ստադիոնում։
Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» «Լիվերպուլին» հաղթել էր 1:0 հաշվով գերմանացի հարձակվող Կայ Հավերցի գոլի շոնրհիվ։
2012թ․ սեպտեմբերին «Արսենալը» «Լիվերպուլին» հաղթել էր 2:0 հաշվով Լուկաս Պոդոլսկու եւ Սանտի Կասորլայի գոլերի շնորհիվ։ Այն ժամանակ Միկել Արտետան լոնդոնյան թիմի խաղացող էր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր