Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել
Tue, 03 Nov 2026 12:00:32 +0400

Թուրքիայի Քոնյա նահանգի Իսպարտա-Բեյշեհիր մայրուղում միջքաղաքային ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 45 մարդ է տուժել։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 2:00-ի սահմաններում Հյույուք շրջանի մոտակայքում` Բեյշեհիրից մոտ 20 կմ հեռավորության վրա։
Ավտոբուսն ընթացել է Անթալիա-Իգդիր երթուղով, երբ վարորդը կորցրել է կառավարումը, որից հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել առուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր