Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400


MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի առթիվ հայտարարել է նոր՝ «Մտքի ուժը» ինտելեկտուալ նախագծի մասին՝ հրապարակելով դրա առաջին թրեյլերը։ Գրում է POP անկյունը:

Նախագծին կմասնակցի 16 թիմ՝ ընդհանուր 48 մասնակցով, որոնք կմրցեն մինչև 10 միլիոն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Խաղի հիմքում կլինեն գիտելիքը, ինտուիցիան, ռիսկի դիմելու կարողությունն ու թիմային աշխատանքը։

«Մտքի ուժը» կվարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը։

MONK3-ը նոր նախագիծը ներկայացնում է որպես ինտելեկտուալ խաղերի ձևաչափին նոր մոտեցում։ Թրեյլերում մասնակիցներին սպասվող մրցակցությունը բնութագրվում է որպես «ինտելեկտուալ խելահեղ դիմակայություն»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արմեն Մուրադյանը վերընտրվեց

Արմեն Մուրադյանը վերընտրվեց Fri, 26 Jun 2026 14:57:59 +0400 ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով