Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, աշխարհում չտեսնված ու չլսված բան է

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, աշխարհում չտեսնված ու չլսված բան է

Wed, 15 Apr 2026 12:58:37 +0400


«Ինչքան էլ Հայաստանում արդարադատությունը հիվանդացել է ու գլոբալ առումով չի գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այս ամենի վերջը ի վերջո լինելու է , որովհետև ամեն դեպքում բաներ կան, որոնք պետք է իրեց չափի և սահմանի մեջ լինեն վերջապես։ Ինչքան էլ ուզենան արդարադատությանը սպանել, բայց , կարծում եմ, պատմականորեն ենք համոզվել, որ դա իսկապես հնարավոր չէ»,- այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից Ռուբեն Մխիթարյանը։ Հակակոռուպցիոն դատարանում, հիշեցնենք, այս պահին քննվում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը։

«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, աշխարհում չտեսնված ու չլսված բան է։ Ընդդիմադիր ուժի փաստացի առաջնորդը արդեն մեկ տարի է կալանավորված է ու փաստորեն չի կարողանում շփվել իր ռեալ ընտրողների հետ, հասարակության հետ։ Սա իսկապես չլսված բան է»,- ասաց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում

«Հրապարակ». Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում Wed, 13 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով