Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում
Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400
Նոյեմբերի 4-ին մեկնարկել է Սևան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
Քարոզարշավի առաջին օրը «Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը թիմի անդամների հետ այցելել է Սևան քաղաքի Նորաշեն և Չկալովկա թաղամասեր։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, քննարկվել են թաղամասերի և համայնքի առօրյա խնդիրները, ինչպես նաև բնակիչների ակնկալիքներն ու առաջարկները։
Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ առաջիկա օրերին հանդիպումները կշարունակվեն համայնքի մյուս թաղամասերում և բնակավայրերում։
«Միասնական համայնք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։
Կից ֆեյսբուքյան գրառումը Վահրամ Գևորգյանի պաշտոնական էջից.
«Քարոզարշավի առաջին օրը՝ Նորաշենում և Չկալովկայում
Այսօր պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Առաջին օրը «Միասնական համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը թիմի անդամների հետ այցելեց Նորաշեն և Չկալովկա բնակավայրեր։
Շնորհակալ ենք Նորաշենի և Չկալովկայի բնակիչներին ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և արժեքավոր առաջարկների համար։ Ձեր բարձրաձայնած յուրաքանչյուր հարց կարևոր է մեզ համար ու կդառնա մեր հետագա աշխատանքի մաս։
Քվեաթերթիկ N 6 | Տեր կանգնենք մեր համայնքին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր