Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան
Thu, 05 Nov 2026 16:00:30 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոյեմբերի 8-ին Ադրբեջան այցելելու մտադրության մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան լրագրողի՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ու երկկողմ հարաբերություններում ճգնաժամի մասին մեկնաբանություններ տալու մասին հարցին, հաղորդում է Hürriyet-ը։
«Ես միշտ ասում եմ, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ շատ ավելի լայն են, քան դասական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, մեր ապագայի արդյունքն է։ Չկան խոչընդոտներ, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել», – հայտարարել է Էրդողանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր