Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Fri, 22 May 2026 18:48:08 +0400

2026 թվականի դեկտեմբերին Յունիբանկը կհայտարարի Love Is… քարտապանների միջև անցկացվող խաղարկության հաղթողին և կնվիրի ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Փարիզ։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Յունիբանկի Love Is… քարտ և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը կատարել առնվազն մեկ գործարք։
Love Is… քարտերի շարքը հասանելի է չորս դիզայնով՝ ոգեշնչված հայտնի նկարազարդումներից, որոնք սերունդների համար դարձել են իրական զգացմունքների համաշխարհային խորհրդանիշ։
Յունիբանկի Love Is… քարտերը բազմարժութային են․ քարտին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, ինչը հատկապես հարմար է արտերկրում վճարումներ կատարելիս։ Քարտերի օրական սահմանաչափը կազմում է մինչև 2.5 մլն դրամ։ Քարտապաններին տրամադրվում են մոբայլ հավելված, անվճար SMS-ծանուցումներ և շուրջօրյա աջակցություն։
Մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ շաբաթ և կիրակի օրերին, քարտերը կարելի է ձևակերպել 50% զեղչով Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» և «Դալմա» մասնաճյուղերում, որոնք գտնվում են համապատասխանաբար Yerevan Mall և Dalma Mall առևտրի կենտրոններում։ Զեղչը կիրառվում է քարտի տրամադրման սակագնի նկատմամբ և նախատեսված է ՀՀ ռեզիդենտ անձանց համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր