Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400


ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը:

Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցել են միայն «Հայաստան» դաշինքի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներից էլ հաշված պատգամավորներ են ներկա գտնվել: Սակայն խորհրդարանականներն ասում են, որ իրավապահ եւ ուժային մարմինների ղեկավար կազմի մասնակցությունը հանձնաժողովային ֆորմատում, կարելի է ասել, աննախադեպ է։

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, որ պատգամավորն իր տեղում չէ եւ կապ չունի այդ պաշտոնի հետ, ուստի Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել, որ հակառակում համոզի, եւ նման ներկայանալի կազմով հանդիպումն այդ պատճառով է կայացել։ Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, մեզ ասացին, որ բարձրաստիճան հյուրերն առանձնապես սենսացիոն բացահայտումներ չեն արել, կրկնել են Փաշինյանի առաջ քաշած վարկածը, որ կատարվածն ընդամենը կրիմինալ հանցագործություն է` դիվերսիա չէ, ինչպես նաեւ՝ ընդունել են, որ տարբեր կառույցներ կարող էին եւ հետագայում պետք է ավելի համակարգված գործեն նման դեպքերում, որ սահմանախախտներին շուտ հայտնաբերեն։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով