Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ինչպես միշտ` ուշացած

Ինչպես միշտ` ուշացած

Fri, 06 Nov 2026 09:00:54 +0400


Ընդդիմությունը նախօրեին հավաք-քննարկում արեց եւ 4 կետից կազմված հայտարարություն տարածեց: Անշուշտ, լավ է եւ պետք է ողջունել: Բայց, ինչպես միշտ, այս քայլն էլ էր ուշացած. նման հավաք- քննարկում պետք է նախաձեռնեին ամիսներ, եթե չասենք` 1-2 տարի առաջ, որպեսզի «հիվանդությունը չխորանար», հնարավոր լիներ ժամանակին կանխել այս զարգացումները, որոնց բախվել ենք այսօր: Որպեսզի թույլ չտրվեր քաղաքական հետապնդումների, Եկեղեցու դեմ այս վայրի արշավի մոլեգնումը: Որպեսզի նախընտրական փուլում հասարակությանն ակտիվացնեին- մոտիվացնեին եւ իշխանության անպատժելիությունն էլ ակամայից չխրախուսեին: Որպեսզի չստացվեր, որ ամեն անգամ ընդդիմադիրները քայլ են անում, երբ դանակը ոսկորին է հասնում, եւ այլեւս հնարավոր չի լինում կանխել «բեսպրեդելի» թափանիվը: Առհասարակ, ցանկացած իշխանություն հղփանալու, պետական լծակները չարաշահելու, կոռուպցիայի մեջ թաղվելու, քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու հակումներ ունի: Եվ հանրային վերահսկողությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների ժամանակ` 5 տարին մեկ ձայն տալով կամ չտալով: Հանրային հսկողությունն արտահայտվում է ամենօրյա ռեժիմով, սխալ քայլ անող իշխանություններին պատժելուն ուղղված գործողություններով: Ոչ մի երկրում մարդիկ չեն սպասում, որ գա ընտրությունների օրը, եւ խելոք` շարվեշարան գնան ընտրատեղամասեր, որպեսզի մերժեն սխալը սխալի հետեւից անող իշխանություններին, որովհետեւ 5 տարին շատ մեծ ընթացք է, 5 տարում չարիքի վերածված իշխանությունները կարող են անդառնալի հետեւանքներ առաջացնել, անվերականգնելի կորուստներ պատճառել երկրին: Ոչ մի երկրում հանրությունը չի սպասում, որ հատ-հատ կալանավորեն բոլոր ընդդիմադիր գործիչներին եւ ամայացնեն քաղաքական դաշտը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով