Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում
Fri, 06 Nov 2026 10:00:36 +0400

Թուրքիայի խորհրդարանում ֆինանսների նախարարության 2027թ. բյուջեի քննարկումներն ուղեկցվել են իշխող և ընդդիմադիր պատգամավորների վիճաբանությամբ։
Ընդդիմադիր պատգամավորները քննադատել են ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքին ֆոնդային սկանդալի ընթացքում վերահսկողության բացակայության և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար։
Նրանք նախարարին մեղադրել են անգործության մեջ և պահանջել վերջինիս հրաժարականը։ Լարվածությունը հասել է այն աստիճանի, որ պատգամավորները միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորանքներ և սպառնալիքներ։ Իրավիճակի սրման հետևանքով քննարկումները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում է Ermenihaber-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր