Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ
Fri, 06 Nov 2026 14:00:04 +0400

Իրանը Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է ներկայացրել իր միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Թեհրանը պատրաստ է սկսել նախաձեռնության քննարկումը միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բավարարի յոթ պահանջ։ Ամերիկյան կողմը վերանայում է փաստաթուղթը, սակայն առաջարկի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Նախկինում հաղորդվել էր, որ Կատարը առաջարկել է նոր միջնորդական նախաձեռնություն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերսկսելու համար։
Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը հայտնել է, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն՝ վերջին շաբաթներին իրականացված մի շարք սահմանափակ հարձակումների շրջանակներում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ չի սահմանել՝ ընդգծելով ԱՄՆ վարչակազմի հանձնառությունը Իրանի միջուկային ծրագիրը ապամոնտաժելու հարցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր