Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Հիշեցում վարորդներին․ պարտադիր պահանջ է

Հիշեցում վարորդներին․ պարտադիր պահանջ է

Thu, 05 Nov 2026 19:45:30 +0400


ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

«Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված
ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբվանից պիտի անցնել ձմեռային անվադողերին

Երբվանից պիտի անցնել ձմեռային անվադողերին Wed, 28 Oct 2026 11:07:15 +0400 Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչև …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով