Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400


88 տարեկանում մահացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շուկշինան:

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է։ Նոյեմբերի 3-ին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու թոռնուհին՝ Աննան, «Աստղերը հանդիպեցին» հաղորդման ընթացքում ասել էր, որ տատիկի օրգանիզմն այլևս չի դիմանում սրտային քրոնիկ անբավարարության դեմ պայքարին։

«Shot»-ին հայտնի է դարձել, որ դերասանուհին մահացել է երեկ։ Հնարավոր է` նրան հուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը՝ նրա երկրորդ ամուսնու՝ ռեժիսոր և գրող Վասիլի Շուկշինի կողքին։

Ֆեդոսեևա-Շուկշինային լայն ճանաչում են բերել Վասիլի Շուկշինի «Պեչկի-լավոչկի», «Կարմիր բռինչ» և «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» ֆիլմերում կատարած դերերը, ինչպես նաև հայրենական կինեմատոգրաֆիայի դասական դարձած բազմաթիվ այլ ֆիլմերում նրա դերակատարումները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով