Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400


Հոսքային տեսածառայությունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին երկմասանոց ֆիլմի թրեյլերը։

«Այսօր Մելանյա Թրամփը և Prime Video-ն հրապարակեցին «ՄԵԼԱՆԻԱ, Սերիալը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը», – ասվում է հոսքային ծառայության կայքում տեղադրված գրառման մեջ։

Երկու սերիաները կբացահայտեն Առաջին տիկնոջ կյանքի մասին նախկինում անհայտ մանրամասներ՝ իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ի վեր։ Առաջին սերիան կկոչվի «Ընտանիք և վստահություն», իսկ երկրորդը՝ «Հպարտություն և պատիվ»։

Ֆիլմի պրեմիերան Prime Video-ում կկայանա նոյեմբերի 20-ին։

Ավելի վաղ՝ հունվարի վերջին, Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ ԱՄՆ առաջին տիկնոջ մասին պատմող «Մելանիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Sat, 07 Nov 2026 15:45:03 +0400 Աչքիս՝ սրանք նոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով