Սկսել են նվազեցնել կենսաթոշակները
Sun, 08 Nov 2026 17:30:31 +0400

Եվրոպական երկրներում սկսել են վերանայել կենսաթոշակային համակարգերը, կրճատել կենսաթոշակների ինդեքսացիան, բարձրացնել թոշակի անցման տարիքը՝ բյուջեռային դեֆիցիտների եւ բնակչության շրջանում եղած դեմոգրաֆիկ խնդրի՝ հասարակության ծերացման պատճառով։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Համաձայն հաղորդման, տենդենցն առկա է թե Մեծ Բրիտանիայում, թե Ֆրանսիայում, թե Ռումինիայում եւ Չեխիայում ու Սլովակիայում։ Չնայած որոշումները տարբեր են՝ կենսաթոշակների ավելացման սահմանափակում, կենսաթոշակային տարիքային շեմի բարձրացում եւ այլն, սակայն ընդհանուր տրամաբանությունը մեկն է՝ համապատասխանեցնել ունեցած ֆինանսական հնարավորությունը դեմոգրաֆիական պատկերի հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր