Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Sun, 08 Nov 2026 21:10:34 +0400


Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է, հայտնել են հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է։

Այսօր Արթուրի հարսանեկան արարողությունն է:

Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։

Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը։

Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը։

Շնորհավորում ենք, Լեգե՛նդ»,- նշված է հաղորդագրության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը Sat, 07 Nov 2026 10:07:16 +0400 Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով