Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկով

Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկով

Sun, 08 Nov 2026 21:08:43 +0400


Ռուսաստանը եվրոպական երկրների հետ անվտանգության համաձայնագրի թեմայով շփումներ չի ունեցել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Որքան գիտենք, ամերիկացիներն իսկապես շփումներ են ունեցել եվրոպացիների հետ։ Մենք եվրոպացիների հետ շփումներ չենք ունեցել։ Նման բարդ թեմայով եվրոպացիների հետ ոչ մի խոսակցություն չի եղել», – ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին՝ պատասխանելով անվտանգության համաձայնագրի շուրջ եվրոպական երկրների հետ շփումների մասին հարցին։

Պեսկովը նաև նշել է, որ եվրոպացիները որևէ կերպ չեն կողմնորոշվում այդ թեմայով Ռուսաստանի հետ բանակցողի հարցում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Sun, 08 Nov 2026 11:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով