Ժողովրդին պատրաստում են ամերիկյան հնարավոր ներխուժմանը
Mon, 09 Nov 2026 17:30:30 +0400

Կուբայի իշխանությունները լրջորեն են մոտենում Միացյալ Նահանգների կողմից Կուբայի վրա հնարավոր ռազմական հարձակման իրականացնելու հավանականությանը։ Նրանք ժողովրդին պատրաստում են ամերիկյան հնարավոր ներխուժմանը դիմագրավելուն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էրնեստո Սոբերոն Գուսմանը։
Նրա խոսքերով, յուրաքանչյուր ուրբաթ օր Կուբայում պաշտպանության օր է անցկացվում, որի շրջանակում քաղաքացիներին պատրաստում են երկրի ինքնապաշտպանությանը։ Դիվանագետը ասել է, որ Հավանան հաշվի է առնում ամերիկացի պաշտոնյաների Կուբայի դեմ հնչեցրած հայտարարություններին եւ խաղադրույք է կատարում ժողովրդի մոբիլիզացիայի վրա։ Միաժամանակ նաեւ ասել է, որ կուբացի ժողովրդի համար առճակատումը չի համարվում նպատակ եւ Հավանան հետաքրքրված է Վաշինգտոնի հետ հարաբերությունների նորմալացմանն ու փոխադարձ հարգանքի հիման վրա՝ երկխոսության զարգացմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր