Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Պուտինի ատելությունը չէ հիմնական պատճառը

«Հրապարակ». Պուտինի ատելությունը չէ հիմնական պատճառը

Tue, 10 Nov 2026 12:45:20 +0400


«Հրապարակը» զրուցել է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ շուտով հնարավոր է խաղաղության համաձայնագիր կնքվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Նա կրկին պնդել է, որ պատերազմը երբեք չէր սկսվի, եթե այդ ժամկետում ինքը նախագահ լիներ։ Կիեւում չե՞ն հոգնել դեժավյու հիշեցնող այս խոստումից։

– Նախագահ Թրամփի քաղաքական ոճը հիմնականում ուղղված է ամերիկացի քաղաքացիներին: Ուկրաինայի համար առավել կարեւոր է ամերիկյան վարչակազմի հետ կառուցողական համագործակցությունը։

– Ամերիկացի առաջ­նորդն իր լավատեսությունը պայմանավորել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցություններով։ Իսկ որքանո՞վ է լավատեսորեն տրամադրված ուկրաինական կողմն առաջիկա եռակողմ բանակցությունների նկատմամբ։

– Ես դեռեւս չեմ տեսնում որեւէ նշան, որ Աբու Դաբիում բանակցությունները մոտ ապագայում կհանգեցնեն նշանակալի արդյունքների: Ռուսական պատվիրակության ղեկավարի (ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի) ընտրությունը հակառակն է հուշում: Միեւնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ բանակցություններն օգտակար կլինեն հրադադար ստեղծելու համար, երբ դրա համար ռուսական կողմը կամք դրսեւորի:

– Ի դեպ, Թրամփը, որպես խաղաղության հիմնական խոչընդոտ, նշել է Պուտինի եւ Զելենսկու՝ միմյանց հանդեպ մեծ ատելությունը, թեեւ ընդունել է, որ Ուկրաինայի առաջնորդի դեպքում դա հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ ռազմական ներխուժումը Մոսկվան է սկսել։ Բայց արդյո՞ք ատելությունը կամ անձնական վերաբերմունքը պետք է ավելի կարեւոր լինեն, քան մարդկային ճակատագրերը, ժողովուրդների ճակատագիրը։

– Ուկրաինան բազմիցս առաջարկել է ցանկացած պահի դադարեցնել մարտական գործողությունները: Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Պուտինի՝ պատերազմը շարունակելու հիմնական դրդապատճառն Ուկրաինայի նախագահի նկատմամբ անձնական ատելությունն է: Իմ կարծիքով, նա դեռեւս հույս ունի ռազմական ճանապարհով հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային։ Եվ ցանկացած ավելի փոքր արդյունք, հաշվի առնելով կրած կորուստները, վտանգավոր է համարում սեփական իշխանության համար:

– Առհասարակ, ԱՄՆ վերջին ընտրություններից հետո, երբ դեմոկրատները գերակա ուժ են դառնում ամերիկյան էսթեբլիշմենթում, Կիեւը, կարծես, վերանայում է հարաբերությունները կամ առնվազն Վաշինգտոնից ունեցած ակնկալիքները։

– Ուկրաինայի համար կարեւորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների հետ կայուն հարաբերությունները, որոնք հիմնված են երկկուսակցական աջակցության վրա։ Մենք ձգտում ենք ապահովել մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցություն, որն առավելագույնս զերծ է քաղաքականության մեջ անխուսափելի մրցակցությունից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ թեմաներով

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով