Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Մեթամֆետամին և կաթուցիչներ. ձերբակալվել են երեք քաղաքացիներ

Մեթամֆետամին և կաթուցիչներ. ձերբակալվել են երեք քաղաքացիներ

Mon, 20 Apr 2026 22:15:34 +0400


Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչներ, ներարկիչներ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության հաջորդ դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Հրազդան քաղաքի Անդրանիկ Զորավարի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել երկու երիտասարդի, որոնցից մեկը ձերբակալման ժամանակ գրպանից փաթեթ է նետել ծառի տակ։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է ընդհանուր 7,4 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

Հրազդան քաղաքի բնակիչ երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լիբանան-Իսրայել պատմական բանակցություններ․ «Հզբոլլահը» կզինաթափվի՞

Լիբանան-Իսրայել պատմական բանակցություններ․ «Հզբոլլահը» կզինաթափվի՞ Wed, 15 Apr 2026 11:30:06 +0400 ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով