Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում
Tue, 10 Nov 2026 14:30:52 +0400

Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների այցելությունների համար։ Հատկանշական է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում, որի հանձնարարականը տրվել է նահանգապետի կողմից։
Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մեհմեթ Իհսան Ասլանլըն հայտնել է, որ պատմական աղբյուրների համաձայն՝ հայկական հիշյալ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դարերում և ունի կարևոր նշանակություն հայ քրիստոնյաների համար։
Մեհմեթ Իհսանը տեղեկացնում է, որ թեև եկեղեցու պաշտոնական բացումը դեռ չի կայացել, բայց արդեն բամզաթիվ զբոսաշրջային խմբեր Հայաստանից այցելում են այդ եկեղեցի, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր