Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ

Tue, 10 Nov 2026 15:17:42 +0400


Հայտարարություն

Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ով Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։ Նա կալանավորվել էր քվեարկությունից չորս օր առաջ։ Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և կուսակիցներին։

Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը:

Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։

Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին։

Հալածանքների ենթարկվող յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ ազատորեն գործելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի պաշտպանությունը բոլորիս գործն է։

Հայ Ազգային Կոնգրես

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․»

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․» Tue, 10 Nov 2026 14:15:24 +0400 Ամեն մի նոր ողբերգություն, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով