Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Tue, 10 Nov 2026 20:13:06 +0400


Նկարիչ Սերո Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես ու ընկերս` Զավենը, Ստեփանավանի շտաբի դիմաց կանգնած՝ ծխում էինք։ Արսենը մոտեցավ ընկերոջս ու խնդրեց, որ ՔՊ-ի՝ Ստեփանավանի թեկնածուի հասցեին սուր խոսքերով տեսանյութ չձայնագրի՝ ասելով.

«Տղերք ջան, եկեք մենք իրենց պես վիրավորանքներով քարոզ չանենք, որ ժողովրդին սովորեցնենք, որ անկախ քաղաքական հայացքներից՝ մենք մի քաղաքի բնակիչ ենք»։

Ընկերս ջնջեց նյութը, չնայած որ լրիվ տեղին քննադատություն էր արել։ Արսենը համբուրեց նրա այտն ու ասաց. «Մերսի, ցավներդ տանեմ»։

Մեր պայքարի ընկերն էր Արսենը։ Լավ ու հանգիստ կյանքը թողած՝ ուզում էր համայնքը շենացնել՝ տարածելով համախմբման գաղափարը։

Չէ՛, դե դուք չէիք կարող դա մարսել։ Ընտրություններից 4 օր առաջ ձերբակալեցիք՝ իբր կաշառք է բաժանել։ Ձեր պրոքսի ուժն էլ, թե բա՝ «մենք իրական ընդդիմություն ենք», ժողովրդին խաբելով ընտրվեց, հիմա էլ ուզում է միանալ ձեզ։

Այ սենց կեղտոտ գործիքներով, մարդկային կյանքերի հաշվին եք իշխանություն պահում։

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվել

Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվել Tue, 10 Nov 2026 19:01:48 +0400 Ստեփանավանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով