Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան
Tue, 10 Nov 2026 20:13:06 +0400

Նկարիչ Սերո Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես ու ընկերս` Զավենը, Ստեփանավանի շտաբի դիմաց կանգնած՝ ծխում էինք։ Արսենը մոտեցավ ընկերոջս ու խնդրեց, որ ՔՊ-ի՝ Ստեփանավանի թեկնածուի հասցեին սուր խոսքերով տեսանյութ չձայնագրի՝ ասելով.
«Տղերք ջան, եկեք մենք իրենց պես վիրավորանքներով քարոզ չանենք, որ ժողովրդին սովորեցնենք, որ անկախ քաղաքական հայացքներից՝ մենք մի քաղաքի բնակիչ ենք»։
Ընկերս ջնջեց նյութը, չնայած որ լրիվ տեղին քննադատություն էր արել։ Արսենը համբուրեց նրա այտն ու ասաց. «Մերսի, ցավներդ տանեմ»։
Մեր պայքարի ընկերն էր Արսենը։ Լավ ու հանգիստ կյանքը թողած՝ ուզում էր համայնքը շենացնել՝ տարածելով համախմբման գաղափարը։
Չէ՛, դե դուք չէիք կարող դա մարսել։ Ընտրություններից 4 օր առաջ ձերբակալեցիք՝ իբր կաշառք է բաժանել։ Ձեր պրոքսի ուժն էլ, թե բա՝ «մենք իրական ընդդիմություն ենք», ժողովրդին խաբելով ընտրվեց, հիմա էլ ուզում է միանալ ձեզ։
Այ սենց կեղտոտ գործիքներով, մարդկային կյանքերի հաշվին եք իշխանություն պահում։
Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր