Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Wed, 11 Nov 2026 20:23:14 +0400


The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երաժիշտների եռյակում:« Forbes»-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի։ Արտիստի հարստության հիմնական աղբյուրներն են The Beatles-ի երաժշտական ժառանգությունից, հեղինակային իրավունքներից, համերգային գործունեությունից և ներդրումներից ստացված եկամուտները։

Որպես The Beatles-ի չորս անդամներից մեկը՝ Մակքարթնին ստանում է «Apple Corps» ընկերության եկամուտների 25%-ը, որը կառավարում է խմբի կոմերցիոն ակտիվները։ Ամեն տարի ընկերությունը մոտ 50 մլն դոլար է վաստակում սթրիմինգի, վինիլային ձայնասկավառակների և ֆիրմային արտադրանքի վաճառքից։ «Forbes»-ի գնահատմամբ՝ The Beatles-ի յուրաքանչյուր անդամի կամ նրա ժառանգների մասնաբաժնի արժեքը գերազանցում է 150 մլն դոլարը:

Տարեկան ևս մոտ 10 մլն դոլար Մակքարթնին ստանում է The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքներից, որոնց վերականգնման համար նա երկու տասնամյակ պայքարում էր դատարաններում: Այդ իրավունքների արժեքը գնահատվում է առնվազն 200 մլն դոլար։

Երաժշտի կարողության զգալի մասը գալիս է նաև 1969 թվականին նրա հիմնադրած «MPL Communications» ընկերության ակտիվներից, որը տնօրինում է իր իսկ ստեղծագործությունների և այլ հեղինակների երաժշտական ​​կատալոգների իրավունքները։

Բացի այդ, Մակքարթնին շարունակում է գումար վաստակել հյուրախաղերից։ Համաշխարհային շրջագայության շրջանակում 2022-2025 թվականներին նա տվել է շուրջ 79 համերգ։ Երաժշտին է պատկանում նաև անշարժ գույք տարբեր երկրներում և արվեստի գործերի հավաքածու, որը ներառում է Ռենե Մագրիտի և Պաբլո Պիկասոյի կտավները:

Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մակքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը Forbes-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ: Մյուս երաժիշտ-միլիարդատերերից են՝ Բրյուս Սփրինգսթինը, որը նաև պրոդյուսեր է (1,2 մլրդ դոլար), Բեյոնսեն, Ռիհաննան և ռեփեր Dr. Dre-ն, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ դոլար:

Ընդ որում, Մակքարթնին շարունակում է երաժշտական կարիերան։ 2026 թվականի մայիսին նա թողարկել է իր 20-րդ ալբոմը՝ «The Boys of Dungeon Lane»-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Fri, 06 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով