Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան
Thu, 12 Nov 2026 09:30:52 +0400

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արտաշատում ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Գերասիմ Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։
Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին։
ՀՅԴ ավագանու կազմը ներկայացնելու են՝
Արտավազդ Մարգարյան
Անի Ազատյան
Արտակ Թադևոսյան
Հերմինե Իսրայելովնա
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք հավատացել են մեզ, աջակցել և իրենց ձայնը տվել մեր ուժին։ Ձեր վստահությունը գնահատում եմ և վստահեցնում, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացնելու և զբաղվելու է ոչ միայն իրենց վստահության քվեն մեզ տված 3 հազար մեր հայրենակիցների, այլ նաև համայնքի այլ քաղաքական հայացքներ ունեցող բնակիչների համայնքային հարցերով ու խնդիրներով։
Հայ Յեղափոխական Դաշնակցության ավագանիներին շնորհավորում եմ աշխատանքային պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, աշխատանքներին մաղթում հաջող ընթացք»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր