Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400


Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում կայացած գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին` իր ընկերուհուն եւ նախկին տեղակալին, որին նոր կառավարության ձեւավորման շրջանում Նիկոլ Փաշինյանը չնշանակեց փոխնախարար։

Հիշեցնենք, որ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը դրանից առաջ նշանակվել էր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն կատարում է նախագահի պարտականությունները։ Մանկավարժականի մեր աղբյուրի խոսքով` նորանշանակ ռեկտոր Սվաջյանն արդեն իսկ գործի է անցել: Նա, կարելի է ասել, ընդօրինակում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, փորձում է ահուսարսափի մեջ պահել ընդդիմադիր դասախոսներին, վախի մթնոլորտ տարածել, որ իր բուհում աշխատող ոչ մի դասախոս չհամարձակվի հակաիշխանական հայացքներ ունենալ եւ ուսանողներին ինչ-որ բան փոխանցել: Մեր աղբյուրն ասաց, որ Սվաջյանը հանձնարարել է ուսումնասիրել նաեւ դասախոսների ֆեյսբուքյան էջերը եւ իշխանության դեմ գրառումներ, մեկնաբանություններ հայտնաբերելու պարագայում տեղեկացնել իրեն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել

«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել Thu, 12 Nov 2026 08:15:58 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով