Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Thu, 12 Nov 2026 14:15:57 +0400


ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի խաղաթուղթն այն էր, որ կազմակերպության կանոնադրությամբ անդամ պետությանը հարկադրաբար հեռացնելու ընթացակարգ նախատեսված չէ։ Հեռացնելու համար ՀԱՊԿ-ը պիտի փոխեր կանոնադրությունը։ Փաշինյանն էլ հենց դրա վրա էր խաղում, նույնիսկ սևեռվել էր այդ մտքի վրա․ ՀԱՊԿ-ը չի կարող ինձ հեռացնել, ես մնալու եմ, մինչև հարմար պահը գա։ Բայց ՀԱՊԿ-ը տեխնիկական լուծում գտավ․ Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից։

ՌԴ ԱԳ նախարարն էլ բառացի հայտարարեց․ «Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать»։ Այսինքն՝ եթե ուզում են, որ Հայաստանը վռնդենք, մենք այդպես չենք անի։

Միայն թե այս հայտարարության մեջ Հայաստանը պետք է կարդալ որպես Փաշինյան։ Որովհետև Ռուսաստանը բազմիցս հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ։

Փակագծերը բացենք․ Փաշինյանն ուզում է, որ իրեն վռնդեն ՀԱՊԿ-ից, բայց Ռուսաստանը չի պատրաստվում կատարել նրա այդ ցանկությունը։ Կթողնեն Հայաստանին կազմակերպությունում, բայց Փաշինյանին կզրկեն ձայնից։
Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանի դռները Հայաստանի առաջ դեռ փակված չեն, իսկ Փաշինյանի առաջ՝ կարող են և փակվել։

Չեմ մեկնաբանի, թե ինչ հետևանքներ կունենա ձայնի իրավունքից զրկելը։ Մի բան, սակայն, ակնհայտ է․ Փաշինյանի միակ քաղաքական խաղաթուղթը ձայնն էր։ Այդ ձայնով էր նա տարիներ շարունակ մոլորեցնում մի ամբողջ ժողովրդի, այդ ձայնով էր պարտությունը ներկայացնում որպես հաղթանակ, նահանջը՝ որպես առաջընթաց, իսկ զիջումները՝ որպես խաղաղություն։

ՀԱՊԿ-ը նրան ձայնազրկել է։ Չասե՞նք՝ Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․ Ձայնից զրկելով՝ նրան քաղաքական զինաթափման եք ենթարկում։ Բայց մի՞թե չգիտեք՝ դա նրա միակ զենքն էր։ Այդ ձայնով էր մի ամբողջ ժողովրդի մոլորեցնում, պարտությունը հաղթանակ վաճառում, իսկ սեփական ձախողումները՝ որպես ձեռքբերում ներկայացնում։ Հիմա առանց ձայնի ի՞նչ է անելու։ Հանկարծ ստիպված չլինի՞ գործերով խոսել․․․

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ

«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ Thu, 12 Nov 2026 09:45:28 +0400 «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով