Ադրբեջանում հայտնի գեներալի դուստր է ձերբակալվել․ սկանդալ է
Thu, 12 Nov 2026 17:00:33 +0400

Ադրբեջանում ձերբակալվել է մեդիատոր, իրավական միջնորդ Թուրքյար Ալիևան՝ գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի դուստրը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն։
Հրապարակման համաձայն՝ նա կասկածվում է խոշոր չափերի խարդախության և ազդեցության չարաշահման մեջ։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ալիևան խոշոր գումար է ստացել հողերի գրանցման հարցում օգնելու խոստման դիմաց։
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.4 հոդվածով, որը նախատեսում է 10-ից 14 տարվա ազատազրկում՝ ավելի քան 500,000 մանաթի խարդախության համար։
Ալիևայի անունը նախկինում շոշափվել է Պետական անշարժ գույքի գրանցման ծառայության աշխատակիցների հետ կապված սկանդալում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր