Էրդողանը Իրանի նախագահին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ
Thu, 12 Nov 2026 18:52:54 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Թեհրանին անհապաղ վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։ Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ COP 31 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։ «Կարևոր է ժամանակ չկորցնելով` ստեղծել բանակցային մեխանիզմ։ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղ «Կարևոր է ժամանակ չկորցնելով` ստեղծել բանակցային մեխանիզմ։ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղ ջանքերին՝ մեր տարածաշրջանի եղբայրական երկրների հետ միասին», – հայտարարել է Էրդողանը։ Նա հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և ամուր խաղաղություն կհաստատվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր