Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ
Thu, 12 Nov 2026 20:30:22 +0400

Շենք է փլուզվել Նյու-Յորքի Բրուքլինի շրջանում։ Տուժել է տասնյոթ մարդ։ Նրանցից յոթը երեխաներ են։ Այս մասին հայտնում է մեգապոլիսի Փրկարարական ծառայությունը։ Նախապես հաղորդվում էր տասնմեկ տուժածի մասին։ Չորս տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Բոլոր տուժածները հոստպիտալացված են։ Փլատակաների տակ, ըստ հաղորդման, կարող են դեռ լինել մարդիկ։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլուզման պատճառները պարզվում են։ Վերջին տվյալներով՝ երկու զոհ կա տեղի ունեցած պատահարի հետեւանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր