Ինչից են ամենաշատը նյարդայնանում գրասենյակային աշխատողները
Thu, 12 Nov 2026 22:00:39 +0400

Համաձայն հոգեբանների անցկացրած ուսումնասիրությունների, գրասենյակային աշխատողների 56 տոկոսը կարծում է, որ գործընկերների բարձր խոսակցությունները իրենց համար աշխատավայրում ունեցած նյարդայնության գլխավոր պատճառն են հանդիսանում։ 22 տոկոսը դժգոհ են ավտոկայանատեղիների քչությունից։ 14 տոկոսի համար՝ քիչ են բանակցային սենյակները։ 18 տոկոսի համար՝ ստեղնաշարների մեխանիկական կտկտոցն է նյարդայնացնող, 52 տոկոսը բարձր հեռախոսային խոսակցություններից է նյարդայնանում։ 16 տոկոսը դիսկոմֆորտ է զգում էլեկտրոնային ծանուցումներից։ Այս ամենի համապատկերի վրա, գրասենյակային աշխատողների 48 տոկոսը առաջարկում է գրասենյակային տարածքներն ապահովել ձայնամեկուսացնող շարժական միջանցապատերով, 28 տոկոսը կարեւորում է ոչ ֆորմալ շփման համար տարածքների ստեղծումը, 10 տոկոսի համար էլ կարեւոր է, որպեսզի գրասենյակային տարածքում հատուկ տարածքներ լինեն հեռախոսային խոսակցությունների համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր