Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային
Fri, 13 Nov 2026 10:30:55 +0400

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ վաղ նախազգուշացման ռադարային կայանին, հաղորդում է Tasnim-ը։
«Սա լուրջ նախազգուշացում է թշնամուն՝ դադարեցնելու իր օդային սադրանքները և նավթի մաքսանենգությունը Հորմուզի նեղուցում։ Եթե նման խախտումներն ու ագրեսիայի ակտերը կրկնվեն, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը լիովին պատրաստ են գործել առանց սահմանափակումների», – ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերել է գործակալությունը։
Այս հարվածը, ըստ տեղեկությունների, պատասխան էր Հորմուզի նեղուցի ափին գտնվող իրանական Սիրիկ քաղաքում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա հարձակմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր