Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Պայթյուն և փլուզում գազալցակայանում

Պայթյուն և փլուզում գազալցակայանում

Fri, 13 Nov 2026 12:07:50 +0400


Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկով

Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկով Sun, 08 Nov 2026 21:08:43 +0400 Ռուսաստանը եվրոպական երկրների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով