Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ
Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400

Վիկտորյա Բեքհեմը ընդառաջ քայլ է կատարել՝ որդու՝ Բրուքլինի հետ հաշտվելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Նա ձեւակերպել է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի իր բոլոր երեք զավակներն էլ իրավաբանորեն կարողանան վերահսկել իրենց անունները։ Հայտնի է, որ ավելի վաղ՝ Բեքհեմը ապրանքանիշներ էր գրանցել բոլոր իր հինգ զավակների անունով։ Դա արվել էր 2016 թվականին, երբ Բրուքլինը դեռ անչափահաս էր։ Գրավումը ներառում էր տարբեր տեսակի ապրանքներ՝ ներառյալ կոշկեղեն, հագուստեղեն, կոսմետիկա, խաղալիքներ, հեռուստածրագրեր եւ երաժշտական նախագծեր։
Հիշեցնենք, որ Բրուքլինն էլ հայտարարել էր, որ ծնողները ստիպում են ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հրաժարվի իր անունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր