Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Sat, 14 Nov 2026 13:45:45 +0400


Նոյեմբերի 5-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վարչապետ Ջաբար Մուսաեւը լուծարել է Բաքվում գործող Նախիջեւանի ԻՀ ներկայացուցչությունը։ Ֆորմալ առումով խոսքը պետական ապարատի օպտիմալացման մասին է, սակայն քաղաքական առումով կարող ենք խոսել Ալիեւի իշխանության ամրապնդմանն ուղղված հերթական գործողության մասին։ Սա սոսկ վարչական ռեֆորմ չէ, այլ, մեծ հաշվով՝ Բաքվի կենտրոնաձիգ իշխանության ամրապնդում։ Առհասարակ, Նախիջեւանի ԻՀ-ն ադրբեջանական պետության մեջ միշտ բավականին յուրատեսակ դիրք է ունեցել։ Գոնե՝ մինչեւ 2022 թվականը։ Այստեղից է Հեյդար Ալիեւը հեռավոր 90-ականներին ճանապարհվել դեպի Բաքու՝ ստանձնելու Ադրբեջանի ղեկը։ Նրանից հետո գրեթե երեք տասնամյակ այն կառավարել է Վասիֆ Թալիբովը՝ 1995-2022 թվականներին, եւ այդ տարիներին Նախիջեւանը բավականին բարձր ինքնավարություն է ունեցել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանական մեդիայում Թալիբովին հաճախ են անվանել թունոտ կերպով «Նախիջեւանի խան»։

Իլհամ Ալիեւի կողմից Նախիջեւանի այդ բարձր ինքնավարությունը սկսել է փոփոխվել 2022 թվականից սկսած, երբ Թալիբովն ուղարկվել է վաստակած հանգստի։ Ապա արդեն հաստատվել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտը Նախիջեւանի ԻՀ-ում, տեղական օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն, եւ քայլ առ քայլ Բաքվի իշխանությունն ավելի է ընդգծված դարձել ինքնավար հանրապետությունում։ Այժմ էլ, երբ Բաքվում եղած Նախիջեւանի ԻՀ ներկայացուցչությունը, մեծ հաշվով, այլեւս ոչ մեկին պետք չէ, բացի ինքնավարության յուրատեսակ սիմվոլ լինելուց, որոշվել է այն ամբողջությամբ լուծարել։ Թեեւ, զուտ ֆորմալ առումով, Ադրբեջանի սահմանադրությամբ Նախիջեւանի ԻՀ-ն շարունակում է պահպանել ինքնավար հանրապետության կարգավիճակը։ Սակայն այստեղ խնդիրը ոչ այնքան ձեւն է, որքան բովանդակությունը։ Իսկ բովանդակությունն այն է, որ Նախիջեւանում Բաքուն փորձում է ամեն բան «ձեւել ու կարել»՝ ըստ իր հայեցողության եւ նպատակահարմարության։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով