Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Sat, 14 Nov 2026 17:30:50 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին, ով դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ արտասահման բազմամիլիոն դրամական փոխանցումներ կատարելու համար։ Ներման մասին հրամանագիրն արդեն պաշտոնապես հրապարակվել է։ Փաստաթղթում ասվում է, որ բլոգեր Լերչեկին, իսկական անունը՝ Չեկալինա Վալերիա Վալերեւնա, ներում է շնորհվում եւ նրա վրայից դատվածությունը հանվում է բացառապես մարդասիրական սկզբունքներից ելնելով։ Բլոգերին, նրա նախկին ամուսնուն եւ նրանց գործընկեր Ռոման Վիշնյակին մեղադրել էին կեղծ փաստաթղթեր ներկայացնելով Ռուսաստանից Դուբայ քառորդ միլիարդ ռուբլի տեղափոխելու համար։ Դատարանը բլոգերին հինգ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ պատիժը պայմանական կրելու հնարավորությամբ, հաշվի առնելով որ քաղցկեղով հիվանդ է։ Նաեւ՝ պետք է վճարեր 763 միլիոն ռուբլու տուգանք։ Նախկին ամուսնուն՝ Արտյոմ Չեկալինին յոթ տարվա ազատազրկման էին դատապարտել։ Նրա ազատությունը սահմանափակվել էր հենց դատարանի դահլիճում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՇՕ մեքենան վթարի է ենթարկվել, հիվանդը մահացել է

ՇՕ մեքենան վթարի է ենթարկվել, հիվանդը մահացել է Sat, 31 Oct 2026 18:18:48 +0400 Այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով