Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Sun, 15 Nov 2026 17:00:18 +0400


Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։

«2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։

Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը»,-նշված է շարռման տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հավելել են, որ մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ՝ գործում բացակայում են այն հիմնավորող ապացույցները։

«Առաջիկա դատական նիստում մեղադրանքի կողմը պետք է հստակ մատնանշի, թե սղագրության կոնկրետ որ հատվածներն են պետական գաղտնիք պարունակում, ինչպես նաև ներկայացնի դրանց՝ օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիքի շարքին դասված և համապատասխան ընթացակարգերով գաղտնագրված լինելու իրավական ու փաստական հիմքերը։

Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ՝ հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով»,-նշել են հայտարարության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով Fri, 13 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով