Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է

Tue, 17 Nov 2026 13:15:25 +0400


Օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով տեղի ունեցած ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցությունները վերստին ի ցույց դրեցին այն, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ առկա է խոր դիվանագիտական ճգնաժամ, բացակայում է որեւէ երկխոսություն, եւ այդ բարդ իրավիճակը շարունակվում է։ Արեւելագետ, քաղաքագետ Դմիտրի Բրիջեն News.by-ի հետ զրույցում այս առնչությամբ ասել է․ «Դա ցույց է տալիս, որ ԵՄ երկրներում առկա է դիվանագիտության ճգնաժամ։ Այդ մասին բազմաթիվ անգամներ ասել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա շեշտել է, որ ԵՄ առաջնորդները պատրաստ չեն լուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ գնալու ինչ-ինչ զիջումների, պայմանավորվել Ռուսաստանի հետ, մինչդեռ մի քանի տարի առաջ ԵՄ երկրները մասնակցել են Ռուսաստանում տեղի ունեցող շատ պրոցեսների։ Չպետք է մոռանալ նաեւ 1993-94 թվականներին Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրերը, որոնք առնչվում են շատ հարցերի։ Այսօր այդ համաձայնագրերն այլեւս ոչ մի արժեք չունեն։ Եթե ուկրաինական հակամարտությունը մինչեւ այս տարվա վերջը չավարտվի, ապա մեծ է հավանականությունը, որ այն կդառնա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ մեծ դիմակայություն»։

Հավելենք նաեւ, որ նոյեմբերի 19-ին չինական Շենջենում՝ Kylin Villa հյուրանոցում կկայանա Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հանդիպումը։ Երեք գերտերությունների ղեկավարները գագաթնաժողովի համար անսովոր լուծում են գտել։ Նրանք որոշել են հրաժարվել նախապես համաձայնեցված օրակարգից։ Financial Times-ի գնահատմամբ՝ լուծումը հատկապես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համար է անսովոր, քանի որ նա ամենից շատն է պնդել, որ հանդիպման օրակարգը նախապես համաձայնեցվի։ Հանդիպումը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է

Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Sun, 15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով