Ուկրաինական հակամարտության կարգավորումն ու Եվրոպայի հարցը՝ ըստ Հաքան Ֆիդանի
Tue, 17 Nov 2026 17:00:51 +0400

Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը պետք է ընդգրկի ոչ միայն Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների կարգավորումը, այլ նաեւ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ անվտանգության նոր համակարգը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։ Բրյուսելում եվրոպական միջռեգիոնալ անվտանգության հարցերով նախարարական հանդիպումից հետո՝ պարբերականի հետ ունեցած զրույցի ընթացքում նախարար Ֆիդանը մանրամասնել է, որ ներկայումս կողմերը դեռ ընդհանուր գծերով են ներկայացրել խնդրի առնչությամբ ունեցած իրենց դիրքորոշումները։Եւ հիմա ժամանակն է, որպեսզի քննարկեն Եվրոպայի ապագա անվտանգության համակարգի կոնկրետ մեխանիզմները։ Կոնկրետ Ուկրաինական կարգավորման մասով՝ հիմնական խոչընդոտը տարածքային հարցն է։ Հնարավոր համաձայնագրով պետք է սահմանվի շփման գիծն ու նախատեսվի նաեւ անվտանգության երաշխիքները։Օրակարգում է նաեւ Ուկրաինայի վերականգնման ու հակառուսական սանկցիաների ապագայի, ինչպես նաեւ ռուսական սառեցված ակտիվների հարցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր