Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Tue, 17 Nov 2026 18:24:15 +0400


Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Համագործակցության նպատակն է յուրաքանչյուր բիզնեսի կարիքներին համապատասխան տրանսպորտային լուծում առաջարկել՝ փոքր բեռնատարներից մինչև ծանր տեխնիկա։ Այս նախաձեռնությունը նաև տրանսպորտային ծախսերը նվազեցնելու նոր հնարավորություն կընձեռի:

«Այսօր մենք ևս մեկ լավ համագործակցության հիմք դրեցինք և ակնկալում ենք, որ այն կավելացնի մեր հաճախորդների գոհունակությունը։ Ի տարբերություն այլ ֆինանսական գործիքների, լիզինգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բացի լիզինգատուից և լիզինգառուից, գործարքին մասնակցում է նաև մատակարարը, իսկ լավ, հուսալի մատակարար ունենալը շատ կարևոր է լիզինգի գործարքի պարագայում»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Ակբա Լիզինգի հետ երկարաժամկետ գործընկերություն ունենք, և հատկանշական է, որ մեր առաջին պատվիրատուն եղել է հենց Ակբա Լիզինգը՝ 2018 թվականին։ Մեր փորձը, հմտությունները, համադրում ենք Ակբա Լիզինգի ճկուն ֆինանսական լուծումների հետ, և 2027 թվականից սկսած՝ շուկայում նոր խոսքով, նոր որակով և շատ ավելի մատչելի գներով առաջարկ կներկայացնենք գրեթե բոլոր բիզնեսներին»,- նշել է Ucar ընկերության հիմնադիր տնօրեն Նորայր Դումոյանը։

ԱկբաԼիզինգիհետհամագործակցությունըUCargo-իհամարնաևշուկանընդլայնելուհնարավորությունէ։Ընկերությունընախատեսումէառաջիկայումներկայացնելէլեկտրական բեռնատարներիտարբերմոդելներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Thu, 16 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով