Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Wed, 30 Sep 2026 17:40:36 +0400


Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

ԱԷՀԱ-ի հետ համագործակցության շրջանակում կողմերը համատեղ կաշխատեն շուկայի ֆինանսավորման կարիքների բացահայտման, բիզնեսների համար համապատասխան ֆինանսական լուծումների զարգացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խթանման ուղղություններով։

2025 թվականին արևային կայաններն ապահովել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16,3%-ը։ Ոլորտի աճը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, սակայն արևային և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է նաև հասանելի և համապատասխան ֆինանսավորման լուծումներ։

Կանաչ էներգետիկ նախագծերի ֆինանսավորումը Յունիբանկի երկարաժամկետ ռազմավարության մաս է։ Բանկը «Կանաչ» լիզինգի միջոցով ֆինանսավորում է արևային կայանների և էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերումը՝ աջակցելով հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին՝ արդիականացնելու իրենց գործունեությունն ու բարձրացնելու էներգաարդյունավետությունը։

«Մեր նպատակն է կանաչ տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար։ Յունիբանկն առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել արևային կայաններ և էներգաարդյունավետ սարքավորումներ շահավետ պայմաններով՝ տարեկան սկսած 9,5% տոկոսադրույքով և մինչև 60 ամիս ժամկետով։ Համապատասխան ծրագրերի պայմանները բավարարող հայտերի դեպքում հնարավոր է նաև տոկոսադրույքի սուբսիդավորում», — նշել է Յունիբանկի ծրագրային վարկերի և բիզնես լիզինգի դեպարտամենտի տնօրեն Էմմա Հարությունյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է պատասխանատու էլեկտրամոբիլների մարտկոցների հետագա ճակատագրի համար

Ո՞վ է պատասխանատու էլեկտրամոբիլների մարտկոցների հետագա ճակատագրի համար Sun, 12 Jul 2026 09:16:36 +0400 Տնտեսագետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով