Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց
Wed, 18 Nov 2026 17:00:46 +0400

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ին պետական հատվածի աշխատողների մեկօրյա գործադուլն ուղեկցվել է համազգային ցույցերով։ Երեկոյան հրապարակված տվյալներով՝ հիմնական պահանջներից էին աշխատավարձերի բարձրացումն ու կյանքի թանկացման հետևանքների մեղմացումը։
Երկրի ներքին գործերի նախարարության հաշվարկով՝ ցույցերին մասնակցել է 146 հազար մարդ, որոնցից 28 հազարը՝ Փարիզում։ Ակցիաներին միացել են նաև դպրոցականներ ու ուսանողներ՝ բարձրացնելով կրթական պայմանների հարցը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ցույցերը հիմնականում խաղաղ են անցել։ Մասնակիցների թիվը նվազել է նոյեմբերի 5-ի համազգային ակցիայի համեմատ, երբ իշխանությունները հաշվարկել էին 575 հազար ցուցարար։ Սա պետական հատվածի երրորդ համատեղ գործադուլն էր սեպտեմբերին սկսված բողոքների ալիքի ընթացքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր