Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Կիբերհարձակումները դարձել են բիզնեսի հիմնական սպառնալիքը

Կիբերհարձակումները դարձել են բիզնեսի հիմնական սպառնալիքը

Wed, 18 Nov 2026 18:30:06 +0400


Համաձայն իրականացված ուսումնասիրությունների, կիբերհարձակումներն ու տվյալների արտահոսքի սպառնալիքները դարձել են համաշխարհային առումով բիզնեսի եւ գործարարության առաջընթացի համար հիմնական սպառնալիքը՝ առաջիկա երեք տարիների համար։ 1400 խոշոր ընկերությունների ղեկավարների 31 տոկոսը այս կարծիքն են հայտնել։ Հաջորդիվ արդեն գալիս են՝ տնտեսական անորոշությունը՝ 28 տոկոս, աշխարհաքաղաքական անկայունությունն ու կարգավորիչ մարմինների ճնշումները՝ 26-ական տոկոս։

Ընկերությունների ղեկավարների 45 տոկոսն արդեն սկսել են ավելացնել կիբերանվտանգության ոլորտում ներդրումները։ Հարցմանը մասնակցած ընկերությունների ղեկավարների 79 տոկոսը նշել է, որ հետաքրքրված են արհեստական բանականության ստեղծած հնարավորություններով։ Կարեւոր մարտահրավեր է բիզնեսի համար՝ համաշխարհային առումով վերցրած, նաեւ գրագետ եւ որակավորում ունեցող կարդերի պակասորդը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել Thu, 12 Nov 2026 19:30:35 +0400 Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով