Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում
Thu, 19 Nov 2026 21:14:27 +0400

Ինչպես հայտնի է, Երևանում պարեկային ծառայության աշխատակիցները ծառայություն են իրականացնում Volvo մակնիշի ավտոմեքենաներով, մինչդեռ այս օրերին ֆիքսել ենք, որ մայրաքաղաքի փողոցներում նաև այլ մակնիշի պարեկային ծառայության ավտոմեքենաներ կան, որոնք մեր տեղեկություններով բերվել են մարզերից։
Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Ներքին գործերի նախարարություն, որտեղից հայտնեցին, որ պիկ ժամերին Երևանի պարեկային ծառայությանն աջակցելու նպատակով ներգրավվում են նաև մարզային ստորաբաժանումների ծառայողները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր