Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին
Fri, 20 Nov 2026 18:30:59 +0400

Ֆուտբոլի Ճապոնական ֆեդերացիայի նախկին ղեկավար Կոձո Տասիման, Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոն եւ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն պայքարելու են առաջիկայում կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի Մամուլի ծառայությունը։ Ընտրությունները տեղի կունենան 27 թվականի մարտի 18-ին, Մարոկոյում։ Թեկնածուների փաստաթղթերը փոխանցվել են Ընտրական կոմիտեին՝ քննարկման եւ ընտրությունների մասնակցությունը հաստատելու համար։
Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնադրության եւ ընտրական ընթացակարգի, մինչեւ փետրվարի 18-ը անդամ բոլոր ֆեդերացիաներն ու ընկերակցությունները տեղեկացվելու են թեկնածուների վերջնականացված ցանկի մասին։ Թեկնածուն, ով հավակնում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ, պետք է ներկայացնի հավաստում, որ առնվազն հինգ ֆեդերացիա եւ ասոցացիա իրեն աջակցում են, որոնց մեջ նաեւ այն ֆեդերացիան կամ ասոցացիան է մտնում, որը կոնկրետ առաջադրում է։ Նույն կառույցը չի կարող միանգամից երկու թեկնածուի աջակցել։ Նման դեպքում՝ ասոցացիայի կամ ֆեդերացիայի ձայնը համարվում է առ ոչինչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր