Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

ՊՆ պաշտոնյան յուրացրել է 280 հազար դոլար

ՊՆ պաշտոնյան յուրացրել է 280 հազար դոլար

Fri, 20 Nov 2026 19:00:43 +0400


Ուկրաինայում այդ երկրի Անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Պաշտպանության նախարարության պաշտոնյան յուրացրել է 280 հազար դոլարին համարժեք գումար՝ 12,6 միլիոն գրիվնի։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական մեդիայում հայտնված հրապարակումներից։ Համաձայն տեղեկատվության, 2022-26 թվականներին գործում ներգրավված անձը եւ նրա ընտանիքի անդամները գնել են առանձնատուն, հողամաս, ավտոմեքենա՝ թանկարժեք բրենդի, սակայն այդ բոլոր գնումները հարկային հայտարարգրի մեջ չեն ներառել։ Տվյալ պաշտոնյան ղեկավարել է մի բյուջետային կառույց, որը զբաղվել է շինարարությամբ, վերանորոգմամբ, ինժեներա-տեխնիկական աշխատանքներով, այս բոլոր ծառայությունները մատուցելով Ուկրաինայի Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս

«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս Wed, 18 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով