Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում
Sat, 21 Nov 2026 15:24:25 +0400

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող տարածաշրջանի գլխավոր տեխնոլոգիական միջոցառման շրջանակում խումբը ներկայացնում է իր բազմաոլորտ տեխնոլոգիական էկոհամակարգը, ինչպես նաև դրա կազմում գործող ընկերությունների նորարարական լուծումներն ու ծառայությունները։
Հեռահաղորդակցությունից և ֆինտեխից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, էլեկտրոնային առևտուր և լոգիստիկա. Team Group-ի ընկերությունները Digitec-ում այցելուներին առաջարկում են տարբեր ոլորտների արդիական պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական լուծումներ, նոր ծառայություններ և բիզնեսի զարգացման հնարավորություններ։

«Մենք զարգացնում ենք բիզնեսներ, որոնք ոչ միայն իրենց ոլորտներում են ստեղծում նոր արժեք, այլև փոխլրացնում և ուժեղացնում են միմյանց։ Տեխնոլոգիաները մեր գործունեության առանցքային բաղադրիչն են՝ անկախ նրանից՝ խոսքը հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի, թե լոգիստիկայի մասին է։ Digitec-ում ներկայացնում ենք այդ բազմաոլորտ փորձն ու լուծումները՝ ցույց տալու, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները բարելավել ծառայությունները, հեշտացնել մարդկանց առօրյան և նպաստել բիզնեսի զարգացմանը»,- նշում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։
Digitec-ի այցելուները Team Group-ի տաղավարում հնարավորություն ունեն ծանոթանալու խմբի ընկերությունների առաջարկներին և նորություններին։
Team Telecom Armenia-ն ներկայացնում է նոր հեռահաղորդակցական առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով Team TV MAX-ը և այլ ծառայություններ, որոնք ուղղված են բաժանորդների թվային փորձի բարելավմանը։

Team Pay-ում այցելուները կարող են ծանոթանալ վճարումների ոլորտում ընկերության առաջարկներին՝ այդ թվում գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ հատուկ ակցիային։
Team Solutions-ը ցուցադրում է Between բազմաալիք հաղորդակցման հարթակը, որը մեկ միջավայրում միավորում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները՝ բիզնեսներին հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպել հաճախորդների հետ հաղորդակցությունը։
Buy.am-ը ներկայացնում է առցանց գնումներն ավելի պարզ և հարմար դարձնելու հնարավորությունները։ Այցելուները կարող են ծանոթանալ խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներին։

Team Energy-ի տաղավարում էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտում իր գործունեությունն ու առաջարկներն են, էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքի հնարավորությունները, ինչպես նաև բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար նախատեսված էներգետիկ լուծումները։

Team Systems-ը ներկայացնում է էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, սարքավորումների մատակարարման և համակարգերի ինտեգրման իր ծառայությունները՝ առաջարկելով համալիր լուծումներ տարբեր ոլորտների կազմակերպությունների համար։
Team Logistics-ը կարող են ծանոթանալ Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրումների հնարավորություններին, ինչպես նաև լոքերների ցանցի առաջարկին։

Team Group-ի մասնակցությունը Digitec-ին արտացոլում է խմբի՝ տարբեր ոլորտներում տեխնոլոգիական զարգացմանը նպաստելու և նորարարական լուծումների կիրառումն ընդլայնելու շարունակական ձգտումը։ Միջոցառումը նաև հնարավորություն է ամրապնդելու գործընկերային կապերը, ձևավորելու նոր համագործակցություններ և ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են փոխկապակցված բիզնես էկոհամակարգի շրջանակում։
Team ընկերությունների խմբի մասին
Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։
Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր