Համայնքապետի օգնականից՝ համայնքապետի խորհրդական
Sat, 21 Nov 2026 16:15:26 +0400

Նոյեմբերի 19-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական Ադամ Սարգսյանին 2026 թ․ նոյեմբերի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն, եւ նույն օրվանից` նոյեմբերի 20-ից նշանակել Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքապետարանի պաշտոնյաների, աշխատակիցների, նույնիսկ վարորդների ու պահակների լուսանկարները կան, սակայն Ադամ Սարգսյանի լուսանկարն առկա չէ։ Ա․ Սարգսյանի լուսանկարը չկա նաև իր ֆեյսբուքյան էջում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր